Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Դիմակահանդես

Վարդգես ՕՎՅԱՆ. Դիմակահանդես
13.12.2012 | 19:46

Կողքից դիտում եմ նախընտրական դիմակահանդեսն ու ինքս ինձ խորհում.
«Խե՜ղճ ազգ, ծաղրածուներդ ու զանազան աճպարարներդ` կրկեսի փոխարեն, քո թույլտվությամբ, համաձայնությամբ կամ օժանդակությամբ խուժել են քաղաքական դաշտ, զվարճանում, զվարճացնում ու ձեռ են առնում քեզ։ Իսկ դու ընդունել նրանց «խաղի կանոնները», հանգիստ հետևում ես, թե ինչպես են հոշոտում քեզ ու քո երկիրը»։

Դիտվել է՝ 8799

Մեկնաբանություններ